Սնունդը և առողջությունը
6 սննդամթերք, որոնք պետք չէ սառնարանում պահել. med.news.am
Որեւէ սննդամթերք գնելուց կամ պատրաստելուց հետո հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս` սառեցնե՞լ, թե՞` ոչ: Սակայն երբեմն սխալ որոշում ենք կայացնում` պայմաններ ստեղծելով, որ այն սովորականից շուտ փչանա, հաղորդում է Medical Daily-ն: Ստորեւ սննդամթերքի այնպիսի տեսականի ենք ներկայացնում, որոնք սառնարանում պահվելու կարիք ամենեւին չեն զգում.
- Ալկոհոլ
Մեր կենցաղում սովորույթ կա` օղի գնելուց հետո այն անմիջապես սառցարանում տեղավորել: Շատերը գիտեն, որ ալկոհոլային խմիչքներից շատերի սառման կետը շատ ավելի ցածր է, քան կենցաղային սառցարանները կարող են ապահովել: Սակայն օղու բաղադրության մեջ նաեւ ջուր կա, որ հեշտությամբ կարող է սառչել: Ալկոհոլային խմիչքով լի չբացված շիշը սենյակային պայմաններում կարող է անսահման երկար ժամանակով պահպանվել, եթե միայն ջեռուցման աղբյուրից հեռու պահվի: - Ավոկադո
Այս միրգը հիմնականում պինդ վիճակում է վաճառվում ու հասունանալու եւ ցանկալի համ ձեռք բերելու համար որոշակի ժամանակ է պահանջում: Սակայն, ինչպես որ բանանի պարագայում, սառնարանի մեջ դնելով` ընդամենը հասունացման գործընթացն եք դանդաղեցնում: Որպես կանոն, չհասունացած, պինդ եւ կանաչ միրգը 4-5 օրվա սենյակային ջերմաստիճան է պահանջում` բոլոր համային հատկանիշները ձեռք բերելու համար: Պարզապես հարկ է ջերմության աղբյուրից եւ արեւի լույսից խուսափել: - Կանաչեղեն
Կանաչեղենը կարող եք միայն այն ժամանակ սառեցնել, երբ հերմետիկորեն փակ տարայի մեջ է գտնվում: Հակառակ դեպքում հարկ է հիշել, որ այն, սուրճի նման, շրջակա հոտերը կլանելու հատկություն ունի, ինչը բնական համի անվերադարձ կորստի է հանգեցնում: Ուստի խորհուրդ է տրվում կամ անմիջապես օգտագործել այն, կամ էլ` սենյակային պայմաններիում պահել, հատկապես, եթե շուկայից եք գնել, քանի որ այդ դեպքում քիչ հավանական է, որ բանջարեղենը զով միջավայրում պահված լինի եւ, սառնարանում հայտնվելով, շոկի է ենթարկվում: - Տաք սոուս
Սոուս պատրաստելուց հետո շատերն այն անմիջապես սառնարան են տեղափոխում` «համային հատկանիշները պահպանելու համար»: Իրականում քացախի հիմքով թթվային միջավայրը նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահվող սոուսին որեւէ որակական հատկանիշ կորցնելու հնարավորություն չի ընձեռի: - Սեխ
Սեխը կտրելուց հետո դրա մի մասը եւս սառնարան ենք տեղափոխում, սակայն պարզվում է` դրա կարիքը բոլորովին էլ չկա: Ընդհակառակը` սենյակային ջերմաստիճանի ազդեցությամբ այն ավելի լավ է հակաօքսիդանտներ պահպանում: Իսկ ահա ամբողջական սեխը հանգիստ կարող եք սառեցման հանձնել: - Լոլիկ
Լոլիկը եւս չի կարելի անմիջապես սառնարան խցկել: Նախ` որովհետեւ կարող է լիովին հասունացած չլինել, իսկ սառը ջերմաստիճանի ազդեցությամբ գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Երկրորդ` սառնարանում այն կարող է նաեւ համային հատկություններ կորցնել: Փոխարենը, այս պարագայում եւս սենյակային պայմանները կամ մի փոքր ավելի զով միջավայրը իդեալական են` լոլիկի պահպանման համար:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն